Ֆիլիպիններում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

երկրաշարժ

Ֆիլիպիններում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։Այս մասին տեղեկացնում է  Ռիա Նովոստին  հղում տալով Ֆիլիպինների հրաբխաբանության և սեյսմոլոգիայի ինստիտուտին։

Երկրաշարժը գրանցվել է կիրակի` տեղի ժամանակով 12:22-ին (Երևանի ժամանակով 08:22-ին):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարավային Դավաո նահանգի Մագսայսայ քաղաքից վեց կիլոմետր հարավ-արևելք: Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա:

Մինչ այժմ տուժածերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

--00--ԱՀ