Քըլըչդարօղլուն 1 մլն լիրա արժողությամբ դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

9687261f-0a65-4dae-815d-398857123065.jpg

Թուրքիայում ձևավորված «Ազգ» ընդդիմադիր դաշինքի նախագահի միասնական թեկնածու և քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը հայտնել է, որ գործող նախագահ Էրդողանին դատի են տվել՝ 1 մլն լիրա փոխհատուցման պահանջով։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Դատական հայցը կապված է մոնտաժված տեսահոլովակի վերաբերյալ տարածած լուրերից հետ։

Վերոնշյալ հոլովակի մասին Էրդողանն օրեր առաջ հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ խոսել է՝ նշելով. «Քըլըչդարօղլուն Քանդիլում գտնվողների հետ վիդեոներ է նկարել։ Բայց ասում է մոնտաժ է, սա է, նա է․․․»։

Ավելի ուշ ընդդիմադիր ուժը հայտարարեց, որ հոլովակը կեղծ է, և իրական տարբերակը տեղադրվեց, որտեղ Քըլըչդարօղլուն Ստամբուլի և Անկարայի քաղաքապետների հետ կոչ է անում ձայն տալ իրենց։

Ջելալ Չելիքը նշել է, որ դատը շահելուց հետո ստացված գումարը նպատակադրվել են ուղղել են շեհիդների (նահատակ) երեխաների համար կրթաթոշակ տրամադրելուն։

--00—ԶՀ