Տիգրան Ավինյանը Աբու Դաբիում էր․ կարևոր հանդիպումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

photo_2023-05-24_17-42-18

Կարևոր և հեռանկարային հանդիպումներ Աբու Դաբիում։  Գրում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Օրերս ԱՄԷ կատարած այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ պետական և ոչ պետական ներկայացուցիչների, ինչպես նաև Աբու Դաբիի Խելացի և Ապահով քաղաքների համակարգերի ստեղծող ՏՏ կազմակեպությունների հետ։ 

Հանդիպումները ներառում էին բազմաթիվ քննարկումներ՝ խելացի քաղաքների կառուցմանը վերաբերող հարցերի շուրջ՝ տրանսպորտային խցանումները կարգավորող սենսորային համակարգ, խելացի ավտոկայանատեղիների կառուցում, ջրի որակի վերահսկողություն և ոռոգման խելացի համակարգեր, սենսորներ՝ թափոնների վերահսկողության համար, լուսավորություն և այլն։ 

Ներկայացվեց խելացի քաղաքների կառուցման մեջ IoT համակարգի օգտագործման նշանակությունը։ Այն ստեղծում է հնարավորություն  տարբեր սենսորների (արտաքին երևույթների նկատմամբ բարձր զգացողություն ունեցող սարքերի) միջոցով օնլայն ստանալ տեղեկատվություն ամենատարբեր ոլորտների մասին։  

Հանդիպումների արդյունքում ձեռք բերվեց համագործակցության պայմանավորվածություն, ինչի շրջանակներում ԱՄԷ-ի մեր գործընկերները պատրաստակամություն հայտնեցին մասնակցություն ունենալ ճանապարհային քարտեզի ստեղծման գործում՝ փոխանցելով  իրենց փորձն ու հմտությունները խելացի համակարգերի ներդրման և կառավարման, ներկա իրավիճակի վերլուծության և այլ հարցերի կարգավորման համար»։

--00—ՅՄ