Դատախազությունը մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ է ներկայացրել Սեդրակյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

մհեր
«Հետքը» գրում է․ 

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Դատախազությունը Սեդրակյաններից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք կամ դրանց շուկայական արժեը, 1 ավտոմեքենա, 8 իրավաբանական անձում մասնակցության իրավունք և 10 մլրդ 40 մլն դրամ գումար:

Հայցադիմումը ներկայացվել է Մհեր Սեդրակյանի, կնոջ՝ Շուշանիկ Աֆյանի, որդու՝ նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի, և վերջինիս կնոջ՝ Ելիզավետա Մարգարյանի դեմ:

Դատախազությունը ներկայացրել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայում գտնվող հողակտորի շուկայական արժեքի, Սասունցի Դավիթ փողոցում գտնվող 2 անշարժ գույքերի, Դավիթ-Բեկի փողոցում գտնվող 3 անշարժ գույքի, Գաջեգործների 1-ին փողոցում գտնվող անշարժ գույքի, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքում գտնվող 6 անշարժ գույքերի, Գաջեգործների փողոցի անշարժ գույքի, Եկմալյան փողոցի 1/1-րդ շենքում գտնվող 6 տարածքների, Մ. Խորենացու փողոցում գտնվող անշարժ գույքի, Բագրատունյաց փողոցում գտնվող անշարժ գույքի, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող անշարժ գույքի բռնագանձման պահանջ:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև 1 տրանսպոտրային միջոց, 8 իրավաբանական անձում մասնակցության և 180 մլն դրամի չափով փոխառության պահանջի իրավունք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ