Քաջարան գյուղի մոտակա սարալանջում քաղաքացու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

260663

Մայիսի 22-ին՝ ժամը 22։00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան գյուղի մոտակա սարալանջում քաղաքացու դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս․ Յ․-ի (ծնված 1973 թ․) դին պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 130 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

--00—ՅՄ