Հազարավոր ոստիկաններով պաշտպանված կապիտուլյանտը բռնաբարում է մի ողջ ժողովրդի խաղաղ ապագան․ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

348588031_976930253313632_4463693549291198871_n.jpg

Հազարավոր ոստիկաններով պաշտպանված կապիտուլյանտը բռնաբարում է մի ողջ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ ապագան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Ինքը հիմա լիովին պաշտպանված է, իսկ հայ ժողովուրդը` անպաշտպան:

Ոստիկանները բարեխղճորեն պաշտպանում են մի ասուլիս, որտեղ ասուլիս տվողն ասում է, որ նույն ոստիկանի ընտանիքի անդամները վաղը լինելու են անպաշտպան ու անհայրենիք:
 

16%-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին: Սա չլսված պատմություն է, մղձավանջ:

Լավ, ասենք թե մյուս կուսակցությունների վարկանիշը ցածր է, բա հայրենիքի նկատմամբ անտարբերության մակարդակն ինչու՞ է այսքան բարձր:
 

Արցախը և Հայաստանի մի շարք տարածքներ հայ ժողովրդի զրահաբաճկոնն են, որոնք` դրա ազատագրման ու պաշտպանության հետ կապ չունեցող մեկը հանձնում է թշնամուն: Դրանք ժամանակին ազատագրվել են, որպեսզի հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրի խաղաղ ու ապահով:

Իրենց Հայրենիքի տարածքները հանձնելու մասին պատասխանները լսելուց հետո, լրագրողը հանգիստ ոճով անցնում է աղբավայրի թեմային:

Սա է նաև այսօրվա հասարակության որոշ մասի պատկերը: Դրա համար էլ պետություն կառուցած, պահած և իր ժողովրդին պաշտպանած ազգային կուսակցությունների վարկանիշը մնում է ցածր»,-գրել է Զաքարյանը:

--00—ԶՀ