Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ-ում ադեկվատ չէր. Պուտինի խոսքին Հայաստանում ավելի էին սպասում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ-ում ադեկվատ չէր. Պուտինի խոսքին Հայաստանում ավելի էին սպասում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Զաքարյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ն իր գործունեությունը վերարժևորելու և ափդեյթ լինելու կարիք ունի, քանի որ ամբողջ աշխարհն է ներքաշված մեծ փոփոխությունների մեջ։ Այս համատեքստում Զաքարյանը դնում է այն հարցադրումը, թե ինչ է անում Հայաստանն այդ ուղղությամբ։

Բանախոսի պնդմամբ, Հայաստանի իշխանությունն ինքն իր համար բարդ իրավիճակ է ստեղծել, ոչինչ չի արել իր սահմանները պաշտպանելու համար, ընդհակառակը՝ միայն վնասներ ու կորուստներ է բերել և այդքանից հետո փորձում է ամբողջ մեղքը բարդել միայն ՀԱՊԿ-ի վրա։

Ըստ Զաքարյանի՝ Հայաստանը անվտանգային այլընտրանքային մեխանիզմ չունի, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին։

 --00—ԱՊ