Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

59a45a5a-387b-4989-bae3-2a592cceb0a9.jpg

Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Այդ նպատակով Ռուսաստան են ժամանել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Բացի երկկողմ հանդիպումից, Մոսկվայում նախանշված է նաև Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվայում կայանալու է նաև ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումը։

--00—ԶՀ