Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում, Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1632723451649

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

--00—ՅՄ