Նեմեսիսի հուշարձան լինելու է, Հայկական Նյուրնբերգ լինելու է․ Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Screenshot 2023-05-08 190116

Նեմեսիսի հուշարձան լինելու է, Հայկական Նյուրնբերգ լինելու է, հայկական ոգին վերածնվելու է, գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մեր թշնամիները մեզ ուզում են զրկել ազգային միասնությունից, պատմական-գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից։ Հենց հասան դրան՝ այլեւս մենք դադարելու ենք Մարդ հանդիսանալ։

Մարդն առանց ազգային հիշողության ու ստեղծագործական մտքի վեր է ածվում անասունի։ Նրանք մեզ ուզում են անասուն դարձնել

Ընտրությունը մերն է՝ Մարդ մնա՞լ, թե՞ դառնալ «30 արծաթանոց» անասուն։

Նեմեսիսի հուշարձան լինելու է։

Հայկական Նյուրնբերգ լինելու է։

Հայոց ոգու հարություն լինելու է։

Հայկական Արցախ լինելու է։

Հայաստանի Հանրապետություն լինելու է»։

--00—ՅՄ