Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

93645694-e0b3-46bd-9a9f-216367ae3dae.jpg

Թուրքական NTV-ի ուղիղ եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է  «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած հայ վրիժառուներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում, ինչպես նաև խոսել ղարաբաղյան հիմնախնդրից ու առաջ քաշել մի շարք անհիմն պնդումներ, գրում է Ermenihaber.am-ը։

«Մենք մեր անկեղծությունը ցույց տվեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ադրբեջանի հետ էլ խորհրդակցելով ու համակարգելով՝ որոշ քայլեր արեցինք․ օրինակ՝ մեր օդային սահմանը բացեցինք, սկսվեցին ուղիղ թռիչքներ, մեկնարկեց բեռնափոխադրումային առևտուրը, առաջիկայում սահմանի բացման հնարավորությանը պատրաստ լինելու համար սահմանին որոշ համատեղ կամ առանձին-աշխատանքներ կան։ 

Երբ այս հարաբերությունները, երկխոսությունն սկսում էինք, ո՛չ Հայաստանը մեզ ասաց՝ ճանաչեք այսպես կոչված ցեղասպանությունը, ո՛չ էլ մենք ասացինք, որ միայն այն դեպքում կհաջողվի, եթե դրանից հրաժարվեք»,-ընդնգծել է Չավուշօղլուն: 

Չավուշօղլուն, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ «Նեմեսիս» օպերացիայի մասին, նշել է, որ ի պատասխան Երևանի այդ քայլին՝ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը:

«Անշու՛շտ, ուղիղ թռիչներ կան։ Մեր Պեգասուսն է, կարծեմ, թռչում այս պահին։ Սակայն մեր օդային տարածքով Եվրոպա են թռչում, այլ վայրեր են թռչում։ Միայն Հայաստանի խորհրդարանի ղեկավարն է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի այս հավաքի համար Թուրքիա գալու, դա թույլ տվեցինք, քանի որ դա միջազգային հավաք է, դա բացառություն է, մինչդեռ, դրանից բացի, VIP թռիչքները ներառյալ՝ թռիչքները այլևս թույլ չենք տալու»։

Այնուհետև Չավուշօղլուն սպառնացել է, որ Թուրքիան չի բավարարվի միայն  օդային տարածքի փակումով, կշարունակի հավելյալ միջոցներ ձեռնարկել, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը։

«Անհնար է, որ մենք դա ընդունենք։ Հստակ կերպով տեսանք, որ նրանք բարի մտադրություն չունեն։ Ներողություն, բայց թող չասեն, թե դա մեր լիազորությունը չէ, թող չփորձեն մեզ խաբել»,- երզափակել է Թուրքիայի արտգործնախարարը։ 

--00—ԶՀ