Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության սրումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Լավրով-Չավուշօղլու

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները՝ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն կիրակնօրյա հեռախոսային բանակցություններ են ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

ՌԴ ԱԳՆ-ից այս տեղեկությունը դեռ չեն հաստատել:

 

--00--ԱԹ