Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը՝ հանուն Ադրբեջանի. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

չավուշ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը:

Չավուշօղլուն նախ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, ապա հրապարակել  Թուրքիայի և Ադրբեջանի հիմները՝ կից գրառում անելով. «Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը՝ հանուն Ադրբեջանի»:

Նշենք, որ հուլիսի 14-ի գիշերը ևս հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։ 

--00—ԼՄ