Երևանի փրկարարական վարչության ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

343992260_1317250989138528_7276675462402159615_n

Ապրիլի 26-ից մայիսի 3-ը Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները, համաձայն պլան գրաֆիկի, ԵՓՎ թիվ 4 ՀՓՋ-ի տարածքում գտնվող գազածխախցիկում ՀՓՋ-ների գազածխապաշտպան օղակների անձնակազմի և վարորդների հետ անցկացրեցին գործնական պարապմունքներ։

Պարապմունքների  ընթացքում ստուգվեցին նաև վարորդների գործնական հմտությունները՝ հրշեջ-հիդրանտից ջրառք կատարելու միջոցով:

Գործնական պարապմունքների նպատակն էր ստուգել ծառայողների մարտական պատրաստականության մակարդակը և ամրապնդել գործնական հմտությունները։

--00—ՅՄ