Մեզ համար կարևոր չէ՝ բանակցել Մոսկվայում, թե Բրյուսելում. համաձայնագիրը մեկն է. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Հայկական կողմը հարթակների միջև տարբերություն չի դնում, խաղաղության գործընթացը մեկն է։ Այսօր այս մասին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բանակցությունները, ըստ էության, ընթանում են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Մենք շնորհակալ ենք հարթակ տրամադրողներին, կամրջող դեր ունեցողներին։ Հայաստանի համար հարց դրված չէ՝ բանակցել Մոսկվայում կամ Բրյուսելում»,-իր խոսքում ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ