Լիլա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Снимок

Ապրիլի 22-ին Փարիզի մերձակա Լիլա (Les Lilas) քաղաքում` Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Սեն-Սեն-Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթի, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսի, քաղաքային խորհրդի անդամ Քրիստիան Լագրանժի, նահանգային և տեղական իշխանությունների, «ԱՆԻ ֆրանսահայ համայնքային կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Իր խոսքում դեսպանն ընդգծեց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման և միջազգային ճանաչման կարևոր դերակատարությունը՝ որպես մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման և անպատժելիության դեմ պայքարի լավագույն միջոց։ Այս համատեքստում, անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ հայատյաց քաղաքականությանը, որի վերջին դրսևորումը Լաչինի միջանցքի արգելափակումն է, որի հետևանքով շուրջ 131 օր շարունակ Արցախի 120,000 բնակչությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ծաղկեպսակներ խոնարհեցին Սեն-Սեն-Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթը, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, ֆրանսահայ համայնքային «ԱՆԻ» կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը, ֆրանսահայ ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։

Արարողությանը ծաղկեպսակներ զետեղեցին նաև Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի, Բոբինիի քաղաքապետ Աբդել Սադիի անուններից:

Միջոցառմանը հնչեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

--00—ՅՄ