Էրդողանն oգտագործել է իր վերջին հաղթաթուղթը․ հույն վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Screenshot 2023-04-18 195142

Հույն ակադեմիկոս և վերլուծաբան Կոնստանտինոս Ֆիլիսը հունական «Ekathimerini» թերթում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես գալիք ընտրություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նա գրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ «oգտագործել է իր վերջին հաղթաթուղթը»։

Նշելով, որ Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժները «Էրդողանին անհանգստացնելու աստիճան փոխեցին Թուրքիայի քաղաքական պատկերը»՝ Կոնստանտինոս Ֆիլիսը գրել է, որ Էրդողանը ներկայացնում է ինքն իրեն որպես «կայուն և պատասխանատու տարբերակ» Թուրքիայում և աշխարհում՝ ի հակադրություն ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի։

Կոնստանտինոս Ֆիլիսը, հիշեցնելով, որ Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացնում է տարբեր կուսակցությունների դաշինք, և ընդգծելով, որ դաշինքում ճեղքեր կային մինչև նրա թեկնածության առաջադրումը, նշում է, որ նոր կառավարությունը հավանաբար խորհրդարանում չի ունենա բավարար մեծամասնություն՝ Սահմանադրությունը փոփոխելու համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ