Associated Press. Էրդողանն «ուժեղ ֆավորիտ» է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

990d9d5e-a2cd-4d47-8c4b-d3e0f1c16e1a.jpg

Մինչ մոտենում է Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, արևմտյան մամուլը գրում է վերլուծություններ և տալիս գնահատականներ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ամերիկյան «Associated Press»-ում (AP) հրապարակվել է «Թուրքիայի նախագահն ինչպե՞ս է պահում իր ժողովրդականությունը՝ չնայած տնտեսական ճգնաժամին» վերնագրով մի հոդված, որտեղ հեղինակն անդրադառնում է Էրդողանի 20 տարվա իշխանությանն ու վարած քաղաքականության հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրներին, որոնց տակ ճնշվում է հասարակ ժողովուրդը։

Նշվում է, որ Քեմալ Քըլըչդարօղլուն, ի դեմս Էրդողանի, ունի «ուժեղ ֆավորիտ» մայիսի 28-ին կայանալիք ընտրություններում։ Հեղինակը փորձել է նաև գտնել դրա պատասխանները։ Ըստ նրա՝ մարդիկ ավելի շատ կայունության, քան փոփոխությունների կողմնակից են։

Դրանից բացի ճգնաժամային իրավիճակներում մարդիկ միշտ հավաքվում են առաջնորդների շուրջը, քանի որ ընդդիմության խոստումներն այնքան էլ վստահություն չեն ներշնչում։ Իսկ Էրդողանի աջակիցները նրան տեսնում են իբրև գեոպոլիտիկ հարցերում կարևոր դերակատարում ունեցող առաջնորդ։

Հեղինակը եզրափակում է հոդվածն այն համոզմամբ, որ Էրդողանի՝ ընդդիմության ահաբեկիչների հետ համագործակցելու պնդումներն այնքան են տարածվել մեդիայում և հասարակության մեջ, որ ընդդիմությունը չի կարողանում այդ բեռի տակից դուրս գալ, ինչն էլ իր հերթին Էրդողանի համար նպաստավոր պայմաններ է ստեղծում 2-րդ փուլում առավելության հասնելու համար։

--00—ԶՀ