Ադրբեջանում ձերբակալել են Իրանի հատուկ ծառայությունների հետ կապերի համար կասկածվող մոտ 20 մարդու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

c1888333-2c60-4af8-aba0-25f1f98771ca.jpg

Ադրբեջանում կրկին ձերբակալել են Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար կասկածվող անձանց: Ներքին գործերի նախարարության տվյալով՝ ձերբակալվել է մոտ 20 մարդ, գրում է 1lurer.am-ը։

Ձերբակալվածները, իբրև թե, զբաղվել են «իրանական ռեժիմի քարոզչությամբ», կոչ արել տապալել աշխարհիկ պետությունը: Նշված անձինք մեղադրվում են նաև թմրամիջոցների առևտրով զբաղվելու համար։

--00—ԶՀ