Սոթքում երեկվա ադրբեջանական կրակոցներից հետո խաղաղ է, բնակչությունը գարնանացանով է զբաղված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ֆ

Սոթքում ամեն բան իր հունով ընթանում է, բնակչությունն իր աշխատանքներով է զբաղված։ 24News-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

«Սոթք համայնքում այս պահին ամեն ինչ հանգիստ է, բնականոն հունով է ամեն ինչ ընթանում, գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, մասնավորապես՝ գարնանացանով»,- ընդգծեց համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Նշենք, որ երեկ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակն են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ