Թուրքիայում ՀՀ դեսպանատան բացումը մոտ ապագայում օրակարգում չէ․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

չավուշօղլու

Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Արտգործնախարարը։ 

Նա «Ա հաբեր» հեռուստաալիքի եթերում նշել է, որ մինչ դիվանագիտական ներկայացուցչության բացումը դեռ այլ քայլեր կան անելու։

«Երկրներն արդեն բացել են օդային տարածքը, իսկ ահա ցամաքային կետերի մասով, քաղաքական պայմանների հետ մեկտեղ, պետք է պատրաստել ճանապարհները, վերականգնել կամուրջը»,- ընգդծել է Չավուշօղլուն։

Ընդ որում, Չավուշօղլուն նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր քայլ արվում է Ադրբեջանի հետ խորհրդակցելուց հետո:

 

--00—ՍՊ