«ՀՀ-ում շինարարական ընկերությունների պակաս է զգացվում»․ Սանոսյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նկար

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: 

Մասնավորապես համագործակցությունը շինարարության, ճանապարհաշինության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում, հայաստանյան շինարարական տարբեր ծրագրերին բելառուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հարցեր։ 

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և շատ հաճախ շինարարական, նախագծող ընկերությունների պակաս է զգացվում։ 

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր․ հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ 

--00—ԼՄ