Հայաստանն ու Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցրել են դոլարով և եվրոյով հաշվարկները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Screenshot 2023-03-16 160753

2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը դոլարային արտահայտությամբ 850 միլիոնից հասել է 2,5 միլիարդի։ Այս մասին «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Ռուսական շուկայից արևմտյան ընկերությունների դուրս գալը թույլ տվեց հայ մատակարարներին ընդլայնել իրենց բիզնեսը Ռուսաստանում։

Միևնույն ժամանակ հայկական ընկերությունները կարող են հայտնվել արևմտյան երկրորդական պատժամիջոցների տակ։ Սակայն Ռուսաստանն ամենակարևոր տնտեսական գործընկերն է, և Երևանը չի կարող առանց նրա հետ առևտրի։

Քերոբյանը մեծ խնդիր է անվանել առևտրի համար արժույթի ընտրությունը. ռուբլին, ըստ նրա, չափազանց անկայուն է դոլարի և եվրոյի նկատմամբ, և դա խոչընդոտում է երկարաժամկետ պայմանագրերի կնքմանը։

--00—ՅՄ