Կլաարը կրկին գալիս է Հայաստան՝ ամփոփելու Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է՝ կրկին կայցելի Հարավային Կովկաս․

«Վերադառնում եմ տարածաշրջան՝ Մյունխենում առաջնորդների հանդիպումների արդյունքներով խորհրդակցությունների շարքի համար, այցս մեկնարկում է Երեւանից», - գրել է Կլաարը՝ Twitter-ում:

Նա ընգդծել է, որ առավոտյան «լավ հանդիպումներ» է ակնկալում։

Հիշեցնենք, փետրվարի 18-ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ժամանակ կարեւորվել է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացի շարունակումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ տարվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և երկու երկրների միջև սահմանի սահմանագծմանը վերաբերող հարցերին:

--00—ՍՊ