Արզնիի ձորում Հրազդան գետից դուրս է բերվել սպանության համար որպես անհայտ կորած որոնվող տղամարդու դին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

նկար

Փետրվարի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմանում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնիի ձորում, Հրազդան գետում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, գրում է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները ջրասուզակի հետ դին դուրս են բերել գետից և մոտեցրել պատգարակին։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Բյուրեղավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։

Ըստ աղբյուրի՝ տղամարդն այս տարվա հունվարից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Աբովյանի բաժնի կողմից։ 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

--00—ԼՄ