Կապանում 25-ամյա վարորդը «06»-ով բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Screenshot 2023-02-17 170007

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Ալիկ Պ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Սյունիք բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ալիկ Պ․-ն, նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բանկիչ 36-ամյա Գառնիկ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով կոտրվել են նաև ճանապարհի կողքով ձգվող գազատար խողովակի երկաթե հենասյուները։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Սմբատ Մարտիրոսյան» ՍՊԸ-ում որպես վաճառող, իսկ ուղևորը՝ «Նորոգշին» ՍՊԸ-ում որպես բանվոր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ