Ռեալ Մադրիդը՝ Աշխարհի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

rr

Մարոկկոյում կայացած ակումբային ԱԱ-ի եզրափակիչում ՉԼ գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 5:3 հաշվով հաղթանակի հասավ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալի» նկատմամբ:

Մադրիդյան թիմի կազմում երկուական գոլ խփեցին  Վինիսիուսն ու Վալվերդեն, մեկ անգամ աչքի ընկավ Բենզեման: Սաուդյան թիմից երկու գոլ խփեց Վիետոն, մեկ անգամ աչքի ընկավ Մարեգան:

Այսպիսով, մադրիդյան թիմը նվաճեց ակումբային ԱԱ գավաթը, որը 5-րդն է պատմության մեջ:

Իսպանական թիմը պայքարը սկսել էր կիսաեզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր եգիպտական «Ալ-Ահլիին»:

Այս մասին գրում է Armsport-ը:

 --00—ԱՊ