Ռեալը հաղթեց Բարսելոնային՝ դառնալով Լա լիգայի առաջատար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Յ

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։

Հանդիպումը մեկնարկեց «արքայական» ակումբի առավելությամբ, ինչի արդյունքում արդեն 12-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի ջանքերով Կառլո Անչելոտիի թիմը բացեց հաշիվը։

35-րդ րոպեին, մադրիդյան ակումբը հիանալի գրոհ զարգացրեց, որը եզրափակեց Ֆեդե Վալվերդեն` կրկնապատկելով «Ռեալի» առավելությունը։

«Բարսելոնային» խաղավերջում հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 82-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերրան Տորեսը։

90-րդ րոպեին Էրիկ Գարսիան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ռոդրիգոյի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը 11-մետրանոց նշանակեց «Բարսելոնայի» դարպասին, որն անվրեպ իրացրեց հենց տուժողը և դրեց հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «արքայական» ակումբը հաղթեց 3:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 25 միավոր, մրցաշարային աղյուսակում շրջանցեց հենց «Բարսելոնային»` դառնալով Լա լիգայի առաջատար։

 

--00—ԱՊ