20 տարի խաղացել եմ, հիմա վայելում եմ իմ նոր տարերքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

սպորտ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆուտբոլիստի իր կարիերան համեմատել է մարզչականի հետ։

Թոփ-խաղացողի ու թոփ-մարզչի կարգավիճակի մասին

«Չեմ պատրաստվում ինձ վրա այդ պիտակը պակցնել։ Ուրախ եմ ամեն ինչի համար։ Իմ առաջին տարերքը ֆուտբոլիստ դառնալու ցանկությունն է եղել։ Ես 20 տարի խաղացել եմ, իսկ մարզում եմ ընդամենը 5-ը»։

Լա Լիգայի լավագույն մարզչի կոչման մասին

«Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ։ Իմ աշխատանքի վերաբերյալ շատ վիճաբանություններ են լինում, բայց ես վայելում եմ իմ նոր տարերքը, ու հիմա դա մարզչական գործունեությունն է։ Ես ուղղակի բավականություն եմ ստանում դրանից, բայց գնահատականնեչ չեմ տալիս»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն։

 --0--ԿԿ