FLYONE ARMENIA-ի ուղևորների թիվը 1 տարի անց հատել է արդեն 500․000-ի սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

4afad009b800fd1b5700465e3c9b9e2b

Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ի ուղևորների թիվը ավիաընկերության հիմնադրման օրվանից 1 տարի անց հատել է արդեն 500․000-ի սահմանը։

«Ավիաընկերությունը կարճ ժամանակահատվածում կարողացել է զբաղեցնել առաջատար դիրք Հայաստանի ավիափոխադրումների ոլորտում՝ տեղափոխելով ավելի քան 500. 000 հազար ուղևոր:

Հայկական 1-ամյա ավիաընկերությունը դեպի Հայաստան և Երևանից տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումների վիճակագրությամբ գերազանցում է բոլոր՝ այդ թվում ռուսական, եվրոպական մի քանի ավիաընկերություններին։

Հատկանշական է, որ 2003թ․ առ այսօր հայաստանյան որևէ ավիաընկերության չէր հաջողվել հայաստանյան ավիափոխադրումների ոլորտում վերականգնել առաջատար դիրքը»,-նշված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ:

FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության և Մերձավոր Արևելքի քաղաքներ, մասնավորապես՝ Մոսկվա, Փարիզ, Լիոն, Միլան, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Ստամբուլ, Քիշնև, Թել Ավիվ, Բեյրութ, Դուբայ և Թբիլիսի։

--00—ՅՄ