Եղանակային պայմանների պատճառով քաղաքացուն Ապարան քաղաքի ԲԿ են տեղափոխել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News        

աին

 Փետրվարի 7-ին, ժամը 19:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նիգավան գյուղի բնակչին, ով հղի է, Ապարան քաղաքի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հաղորդում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Զ. Մ.-ին (ծնված 1986 թ․) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային և տեղափոխել Ապարան քաղաքի ԲԿ։
 

--00—ՍՊ