Բայրամովը ասել է, թե պատրաստ են հնարավորինս շուտ անցկացնել 3 երկրների ԱԳՆ-ների հետաձգված հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը, հիմա ամեն ինչ կախված է հակառակ կողմից»։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նաև ասել է, թե իբրև հայկական կողմի՝ հանդիպումից հրաժարվելը «անպատասխանատվության վառ օրինակ է», և որ իբրև խաղաղության օրակարգի խթանումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնություն։

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի փակման պատճառով հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերին, տեղի ունենալիք Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը, որի շրանակում ենթադրվում էր, որ պետք է քննարկվի խաղաղության պայմանագիրը։

--00—ԼՄ