Օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում նորմայից բարձր է 3-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

1

Մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22 սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15 սմ, հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5 սմ։ 

Շիրակում ձյան ծածկը բացակայում է։

Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10 %-ը, միայն Մասրիկի հատվածում՝ 40 %-ը, որը խիստ ցածր ցուցանիշ է։

Օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով։

Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հանրապետության մյուս շրջաններում՝ այդ թվում նաև Երևանում, մինչև հունվարի 15-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

--00—ԼՄ