Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

նկար

Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևանում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար

--00—ԼՄ