Ավստրալիայի հյուսիս-արևմուտքը տուժել է տարածաշրջանի պատմության մեջ ամենասարսափելի ջրհեղեղից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

430493203547.2023

Ուժեղ ջրհեղեղ է Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կիմբերլի շրջանում: Այն դարձել է ամենաուժեղը տարածաշրջանի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ աղետի գոտուց տարհանվել է 233 մարդ։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել են անգամ Ավստրալիայի զինված ուժերի ինքնաթիռները:

Քիչ բնակեցված Կիմբերլի շրջանում հորդառատ անձրևները սկսվել է անցած շաբաթ։

Ամենամեծ ավերածությունները գրանցվել են 1,3 հազար բնակչություն ունեցող Ֆիցրո-Կրոսինգ քաղաքում, որտեղ հեղեղված ճանապարհների պատճառով պարենային ապրանքները մատակարարվել են միայն օդային ճանապարհով։

--00—ՅՄ