Գյումրիում հուլիսի 13-ի «ջրհեղեղից» առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

բնակարան

Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարտուտից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել: Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանը։

«Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարաններից թվով 6-ի բանալիների հանձնման արարողություն է տեղի ունեցել»,- նշվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

--00—ԼՄ