Նոր Խարբերդում երկհարկանի տան տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News

befunky_collage_2023_01_01t184752_036.thumb_.jpg

Այսօր՝ հունվարի 1-ին, հրդեհի է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։55-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Խարբերդի Ամառանոցների 12-րդ փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 6 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի թիվ 76/8 տան տանիքում, ինչի հետևանքով տանիքն ամբողջությամբ՝ մոտ 70 քմ այրվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան։
--00—ԶՀ