Հրդեհ՝ Նոր Խարբերդում․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

նկար

Հունիսի 10-ին` ժամը 22։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների «Անուշ» այգեգործական միավորման 4-րդ փողոցում գտնվող շինության տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող ամառանոցներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ հունիսի 11-ին, ժամը 00։06-ին։ Այրվել է ամառանոցի տանիքը (մոտ 150 քմ)։

--00—ԼՄ