Նոր Խարբերդ համայնքում 23-ամյա երիտասարդին դանակահարել է իր 30-ամյա համագյուղացին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

հասարակական

Մայիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց՝ երբ և որտեղից էր տեղափոխվել երիտասարդը: Ըստ նախնական տվյալների՝ Նոր Խարբերդ գյուղում նրան դանակահարել էին:

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գյուղի դաշտում, անասնապահության շուրջ ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել էր 30-ամյա համագյուղացին։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին, տվեց խոստովանական բացատրություն և ներկայացրեց դանակը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

--0--ԿԿ