Չենք գնացել, որովհետև Լաչինում ճգնաժամ է ստեղծվել. ԱԽՔ-ը՝ Միրզոյանի՝ Մոսկվա չմեկնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հայաստանը չի բոյկոտել։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի շրջանակում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև վերջին 2 տարում` պատերազմից հետո շարունակվող բանակցություններում։ Դժվար է ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում շարունակել բանակցությունները։

Մենք չենք գնացել, որովհետև Լաչինում ճգնաժամ է ստեղծվել։ Լայնածավալ աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի Լաչինի միջանցքն արագ բացվի։ Ամբողջ մեր քաղաքական թիմը և արտաքին քաղաքականության համար հատուկ պատասխանատուները զբաղվում են այդ հարցը հանգուցալուծելով։ Մենք գնահատել ենք իրավիճակն ու հասկացել ենք, որ լավագույն տարբերակը սա է մեր քայլերը կոորդինացնելու համար»,– ասել է նա և հավելել, որ Հայաստանն այնպիսի քայլ չի արել, որպեսզի այդ քայլով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ ստեղծվի։

--00—ԼՄ