Արարատ Միրզոյանը կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին հայտնում է Radar Armenia տելեգրամյան ալիքը:

Ավելի վաղ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Միրզոյանին պատրաստվում են դեսպան նշանակել: 

Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օրեր առաջ ազատվեց պաշտոնից և նշանակվեց ԱԳ նախարարի առաջին տեղակալ: