Արթուր Դավթյանի հայրը բարձր վարձատրվող պաշտո՞ն է ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

32638_artur_davtyan5_M

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայրը՝ Սարգիս Դավթյանը, պաշտոնի է նշանակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ բավական բարձր աշխատավարձով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն և նշում, որ տեղեկությունը ճշտելու համար դիմել է Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերություն, որտեղից, սակայն, հրաժարվել են մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ԶՄՊԿ, իսկ ԶՄՊԿ-ն էլ հեռախոսազանգերը թողել են անպատասխան։

Արդյունք չի տվել նաեւ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ կապ հաստատելու փորձերը։

«Հուսանք՝ շահագրգիռ կողմը, մասնավորապես՝ Արթուր Դավթյանը կարձագանքի տեղեկությանը, որը հնարավորություն կտա կոռուպցիոն հնարավոր դրսեւորումների վերաբերյալ դատողությունների համար»,-գրում է լրատվամիջոցը։

--00—ՅՄ