Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց,կոտրել Mr.Gyros-ի դիմաց տեղադրված Telcell վճարային տերմինալը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

2ef89a2c77a912eaefcd9dc4d0837fbd

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Mr. Gyros-ի դիմաց տեղադրված Telcell վճարային տերմինալը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, Mr. Gyros-ի դիմաց։

Վթարի փաստով Մ․ Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
--00—ՅՄ