Բացվել է Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Բացվեց Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Բացի ինձանից, էլ ո՞վ է համարյա ամեն օր անցնելու այս ճանապարհով»,- գրել է Ավինյանը:

Հիշեցնենք, որ Արաբկիրում այս երկու փողոցները միացնող նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկել էր այս տարվա գարնանը: Ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 265 գծմ, երթևեկելի մասի լայնությունը 9մ է: Կես մետր լայնությամբ տեխնիկական մայթ կա և 1մ լայնությամբ հետիոտնային մայթ:

--00--ԱՀ