Մոսկվան կհրաժարվի ամանորյա զանգվածային միջոցառումներից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

65

Ավելի քան 300 000 մոսկվացիներ քվեարկել են Մոսկվայում Նոր տարվա ձեւաչափի համար, մեծամասնությունը կողմ է եղել զանգվածային միջոցառումներից հրաժարվելուն։ Այս մասին իր բլոգում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պարզաբանել է, որ 29 տոկոսը կողմ է եղել տոնակատարության սովորական ձեւաչափին, իսկ 52 տոկոսն առաջարկել է այս անգամ զերծ մնալ փողոցային զանգվածային համերգներից։ «Շնորհակալություն, բարեկամներ, ակտիվ դիրքորոշման համար։ Ձեր որոշումը կիրականացվի»,- հավելել է քաղաքապետը։

«Հրավառություններ եւ փողոցային մեծ համերգներ այս տարի նպատակահարմար ենք համարում չանցկացնել։ Բայց միեւնույն ժամանակ Մոսկվան տոները կդիմավորի պայծառ ու զարդարված, ինչպես վայել է մեր սիրելի քաղաքին»,- գրել է քաղաքապետը։

--00—ԻԴ