Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացու վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

f63689aa5509c5_63689aa550a05.jpg

Երեկ կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացու վիճակը մասնագետները ծանր են գնահատում։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է։

Հիշեցնենք, որ ինքնահրկիզման դեպքը տեղի է ունեցել Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Շտապօգնությունը քաղաքացուն ուշագնաց վիճակում տեղափոխել էր ՀՀ ԱՆ այրվածքաբանություն ազգային կենտրոն։

--00—ԶՀ