Արմավիրի մարզում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

g

Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

«Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ