Արցախում երեկ վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

334587442_1248041856138786_2977452426393806650_n

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած  ՆԳՆ ոստիկանության ծառայող Դավիթ Հովսեփյանը վիրահատվել է երեկ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Նա շարունակում է գնտվել  ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ