ԱՆ-ն՝ Արմավիրի մարզում ողբերգական վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի ԲԿ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։51-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած:

--00--ԱՀ