ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News
Հուլիսի 22-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամայան կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված «BMW» մակնիշի ավտոմեքենա կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մինչ դեպքի վայրում զնություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված «BMW»-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերեցին մոտ 30 տարեկան տղամարդու դի:
Օպերատիվորեն ժամանել են նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը՝ արձանագրելով տղամարդու մահը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն էր։
--00—ԼՄ